Դոլարն ու եվրոն էժանացել են․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ռւբլի-եվրո-դոլար-2048x1365.jpg

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, կազմել է 395.59  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.32 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 415.41 դրամ (նվազել է 1.68 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 481.67 դրամ (նվազել է 3.20 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.28 դրամ (նվազել է 0.08 դրամով):

--00—ԼՄ