Դավիթ Իշխանյանն Արցախի հիմնահարցը քննարկել է Հունաստանի քաղաքական շրջանակների հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

դ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանն, աշխատանքային այցով գտնելով Աթենքում, մի շարք հանդիպումներ է ունեցել Հունաստանի քաղաքական շրջանակների հետ։

«Նոր հանրապետություն» իշխող կուսակցության պատգամավոր Թոդորիս-Ռուսոփուլոսի, «ՍԻՐԻԶԱ» ընդդիմադիր պատգամավոր եւ Հունաստանի նախկին արտաքին գործերի նախարար Յորղոս Քաթրուկալոսի, ինչպես նաեւ «ՊԱՍՈԿ-ՔԻՆԱԼ» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Միխալիք Քաթրինիսի հետ քննարկումներին ՀՅԴ Բյուրոյի անդամը եւ ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեն ներկայացրել են Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումները, շոշափել են տարածաշրջանում ընթացող զարգացումները։ Անդրադարձ է կատարվել նաեւ Եվրոպայի Խորհրդում եւ եվրոպական կուսակցությունների համախմբերում Հայաստանի եւ Արցախի դիմագրաված հարցերի շուրջ իրազեկման մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ համաեվրոպական մակարդակներով հարաբերությունների զարգացման կարեւորությանը։ Հունաստանի քաղաքական շրջանակները մանրամասն տեղեկություններ են ստացել 2020-ի պատերազմից հետո ստեղծված կացության, ադրբեջանական ուժերի ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման, համամարդկային իրավունքների շրջանակներում Արցախի ժողովրդի արդար իրավունքների ամրակայման մասին։ Շեշտվել է եվրոպական մարմինների կողմից գործնական քայլերի հստակ ձեւավորման անհրաժեշտությունը։

Դավիթ Իշխանյանը հանդիպումներ է ունեցել հունահայ համայնքի հետ, մի շարք հարցազրույցներ տվել հունահայ եւ հունական պարբերականներին։

--00—ԻԴ