«Աստղիկ» ԲԿ-ի բժշկի ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով ամուսինը մահացել է. shamshyan.com

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ֆֆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ դատախազությունից գրություն է ուղարկվել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որը վերաբերվում է Երևան քաղաքի բնակիչ Շ. Ա-ի դիմումի փաստին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շ. Ա-ն դատախազությանը հայտնել է, որ սեպտեմբերի 5-ին իր ամուսինը՝ Ս. Ս-ն, մահացել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում բժիշկ Վ. Բ-ի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով։

Դիմումի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

--00—ԻԴ