Ֆրանսիացի պատգամավորները հանդիպել են Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

․

Ֆրանսիայի սենատում ընդունել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն:

«Սենատում Արցախի ճանաչմանը եւ Հայաստանին աջակցություն տրամադրելու կողմ քվեարկելուց հետո, մեծ պատիվ ենք ունեցել ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ պարոն Արայիկ Հարությունյանին»,-գրել է  Ֆրանսիայի Սենատի պատգամավոր Վալերի Բուայեն:

--00--ԱՀ