Զախարովան խուսափեց հայ լրագրողի հարցից ու խորհուրդ տվեց այն վերահասցեագրել ՀՀ իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում արձագանքելով լրագրողի՝ «Ինչու է բանակցային գործընթացում անտեսվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և Ադրբեջանի կազմում չհայտնվելու նրա ցանկությունը» հարցին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է՝ 

«Իսկ Դուք այդ հարցն ուղղե՞լ եք պաշտոնական Երևանին, Հայաստանի ղեկավարությանն այդ հարցը տվե՞լ եք: Չէ՞ որ այն պահանջում է պաշտոնական դիրքորոշման ձևավորում առաջին հերթին հենց Երևանում: Կարծում եմ՝ Սերգեյ Լավրովը բոլոր շեշտադրումներն արել է: Լրացնելու ոչինչ չկա: Կցանկանայինք հասկանալ պաշտոնական Երևանի դիրքորոշումն այս ասպեկտների վերաբերյալ», - հավելել է Զախարովան:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ