Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 2-4 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ձմեռ
Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 9-12-ը Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 10-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 2-4 աստիճանով, գիշերը կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան ժամերին, 13-ին սպասվում է անձրև և մառախուղ:

--00—ԼՄ