ԱՄՆ-ը պատրաստ Է ՌԴ-ի հետ շփումներին հանուն իր ազգային շահերի. Բլինքեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ս

Չնայած Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններին՝ Վաշինգտոնը կարողանում է Մոսկվայի հետ շփումներ ունենալ որոշակի հարցերի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CBS NEWS-ին տված հարցազրույցի ժամանակ: Այսպես է Բլինքենը մեկնաբանել երկու երկրների միջև բանտարկյալների փոխանակումը, որի շրջանակներում ԱՄՆ բասկեբոլիստ Բրիթնի Գրայները փոխանակվել է, ՌԴ քաղաքացի Վիկտոր Բուտի հետ:

Վերջինս ազատազրկվել էր ամերիկացիներին սպանելու դավադրություն նախապատրաստելու համար: Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ը ձգտելու Է պահպանել շփումները Ռուսաստանի հետ այն հարցերում, որոնք համընկնում են Միացյալ Նահանգների ազգային շահերին, «Առկա են (խմբ. Ռուսաստանի հետ) հարաբերությունների այլ ասպեկտներ, որոնց շուրջ մենք շարունակում ենք որոշակի շփումներ պահպանել, օրինակ՝ սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը, և մենք շարունակելու ենք դա անել ըստ անհրաժեշտության, որպեսզի փորձենք առաջ տանել ԱՄՆ-ի ազգային շահերը», - ասել է Բլինքենը:

--00—ԻԴ