Պուտինը ԵԱՏՄ ղեկավարներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգում նախաամանորյա ոչ պաշտոնական հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

սդ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ ղեկավարներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների նախաամանորյա ոչ պաշտոնական հանդիպմանը։ Այս մասին փոխանցում է rg.ru-ն։

«Այսօրվա մեր աշխատանքից դուրս ուզում եմ հիշեցնել, որ մենք սպասում ենք ձեզ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների նախաամանորյա համաձայնեցված ոչ պաշտոնական հանդիպմանը»,- ասել է Պուտինը։ 
Ռուսաստանի ղեկավարը չի նշել հանդիպման ստույգ ամսաթիվը։

Հիշեցնենք, որ այսօր  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Վերջինիս մասնակցել են նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջնորդները` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը: Ընդլայնված կազմով նիստին մասնակցել է նաև ԵԱՏՄ-ում դիտորդ երկիր Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը:

--00—ԻԴ