Գեղարքունիքում բախվել են գազաբալոններ տեղափոխող «ГАЗ 53»-ն ու Opel-ը, «ГАЗ 53»-ը շրջվել է․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

f70e2169cd44800575a0868af026099f.jpg

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Վարդենիկ-Զոլաքար ավտոճանապարհին բախվել են Opel և հեղուկ գազ տեղափոխող, գազաբալոններով բարձված «ГАЗ 53» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։ 

Բախման հետևանքով «ГАЗ 53»-ը գլխիվայր շրջվել է, մասամբ փակելով ճանապարհը։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մատական հաշվարկ։

Դեքպի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

--00--ԶՀ