Բաքուն հայտնում է, որ Արցախի ժողովրդի անվտանգության միջազգային մեխանիզմների մասին խոսք լինել չի կարո

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

7e9f04f9-9d79-4b37-bcaa-793fd09c6e48.jpg

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախկին նախարար, հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը գրառում է արել, որում ասված է․

«Ադրբեջանական կողմը հերթական անգամ հրապարակայնորեն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների իրավունքների և անվտանգության հարցերը չի պատրաստվում քննարկել ոչ Հայաստանի, ոչ էլ այլ պետությունների և կազմակերպությունների հետ։

Պաշտոնական Բաքուն բացեիբաց հայտարարում է, որ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հետ կապված միջազգային մեխանիզմների ստեղծման մասին խոսք անգամ լինել չի կարող։

Ադրբեջանի իշխանությունների հնչեցրած հայտարարությունները բավարար հիմք են Հայաստանի և այլ երկրների համար, որոնք շահագրգռված են Արցախի և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի իրական անվտանգությամբ, որպեսզի գործարկեն հակամարտության համապարփակ կարգավորման «երկրորդ ուղին», այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին զուգահեռ կատարել ակտիվ և նպատակաուղղված աշխատանք Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ։

Նոր զուգահեռ գործընթացը կդառնա Ադրբեջանի կողմից նախապատրաստվող ագրեսիայի միջազգային զսպման արդյունավետ միջոց և հնարավորություն կտա կանխելու Արցախի բնիկ հայկական բնակչության ցեղասպանությունը և նոր էթնիկական զտումները»։
--00--ԶՀ