Սեպտեմբերյան դեպքերի հետևանքով կորուստներ ունեցող Ապարանն այս տարի չեն զարդարի․ համայնքապետարան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

318595575_1338804326868181_2409435821031910476_n.thumb_.jpg

Ապարանի համայնքապետարանից տեղեկացրել են, որ այս տարի քաղաքը տոնական ձևավորում չի ունենա։

«Ապարան քաղաքը վերջին տարիներին իր տոնական զարդարանքով հաճելիորեն զարմացրել է թե՜ համայնքի բնակիչներին, թե՜ հյուրերին և այլ այցելուներին:

2022 թվականի սեպտեմբերին պատերազմի հետևանքով Ապարան համայնքում ունենք զոհված և անհետ կորած զինվորականներ:

Այդ պատճառով համայնքապետարանը նպատակահարմար չի գտնում քաղաքը զարդարել և տոնական տեսքի բերել:

Այնուամենայնիվ, երեխաների տոնական տրամադրությունը չխաթարելու համար նախատեսվում են մանկական տոնական միջոցառումներ:

Հայցում ենք ձեր ներողամտությունը և հուսով ենք, որ ըմբռնումով կմոտենաք այս որոշմանը»։

--00--ԶՀ