ՌԴ ու ԱՄՆ ներկայացուցիչները Ստամբուլում կայացած հանդիպմանը Ուկրաինային չեն անդրադարձել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1099311.jpg

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Ստամբուլում կայացած հանդիպմանը չեն անդրադարձել Ուկրաինայի խնդրին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը գործակալությանն ասել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը Ստամբուլում վիզային հարցերի շուրջ հանդիպում են անցկացրել համապատասխան գերատեսչությունների մակարդակով։

«Մենք կարող ենք հաստատել, որ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան գտնվում կամ գտնվել է Ստամբուլում՝ հանդիպելու համար ռուս զրուցակիցների հետ՝ երկկողմ հարցերի նեղ շրջանակի շուրջ»,- ասել է պաշտոնյան։

--00--ԶՀ