Մենք չհասանք մեր երազանքներին, բայց սա ֆուտբոլ է․ Նեյմարը մեկնաբանել է Խորվաթիայից կրած պարտությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

original-2-750x375

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է Խորվաթիայից կրած պարտությունը: Հարձակվողը չի բացառել, որ կարող է հեռանալ ազգային թիմից։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

«Կարծում եմ՝ հիմա խոսելու ճիշտ ժամանակը չէ, քանի որ լի եմ էմոցիաներով, բայց ոչինչ չեմ երաշխավորում։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո։

Ուզում եմ այս ժամանակը օգտագործել ազգային հավաքականի մասին մտածելու համար, այն մասին, թե ինչ եմ ուզում ինձ համար։ Ես չեմ փակում ազգային հավաքականի դռները, բայց 100%-ով չեմ ասում, որ կվերադառնամ։

Ես չեմ կարող հավատալ, որ սա տեղի է ունենում: Պարտության ցավը երկար կլինի: Ահա թե ինչու եմ այդքան տխուր: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բրազիլացի երկրպագուներին ազգային հավաքականի նկատմամբ ցուցաբերած աջակցության, սիրո և հարգանքի համար։ Մենք չհասանք մեր երազանքներին, բայց սա ֆուտբոլ է։ Հիմա ժամանակն է գնալ տուն և այնտեղ տանջվել»,- Նեյմարի խոսքն է մեջբերել Globo Esporte-ն:

2026 թվականի աշխարհի առաջնությունում Նեյմարը կդառնա 34 տարեկան։

--00—ՅՄ