Արցախի իշխանությունները իրավիճակը հանգուցալուծելու նպատակով ուղիղ կապի մեջ են ռուս խաղաղապահների հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

2

Արցախի իշխանություններն ուղիղ կապի մեջ են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների հետ, որպեսզի իրավիճակը հանգուցալուծվի։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ անդրադառնալով Գորիս-Ստեփանակերտ մայրուղու շուրջ ստեղծված իրավիճակին։

Առավոտվանից «բնապահպան» ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ Շուշիի հատվածում փակել են ճանապարհը՝ խաթարելով Հայաստանն Արցախին կապող ճանապարհի երթևեկությունը։

«Քայլեր են ձեռնարկվում, որպեսզի հետագայում նման իրավիճակ չլինի», - ասաց Ավանեսյանը՝ անդրադառնալով այս թեմայով բանակցություններին։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ