Չեմ զարմանա, եթե Մարոկկոն չեմպիոն դառնա, ֆուտբոլը գնում է գլոբալիզացիայի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Չեմ զարմանա, եթե Մարոկկոն չեմպիոն դառնա, ֆուտբոլը գնում է գլոբալիզացիայի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը։

Բաղդասարյանի պնդմամբ, Մարոկկոյի և Խորվաթիայի հաջողությունները պետք չէ ամենևին էլ պատահականություն համարել, քանի որ այդ թիմերը և´տակտիկապես, և´ ֆուտբոլիստների որակով չեն զիջում իրենց հակառակորդներին ու արձանագրված արդյունքը տրամաբանական է։

Նրա կարծիքով, եթե Խորվաթիան Բրազիլիային հաղթեց, ապա, անշուշտ, նույնը կարող է անել և Արգենտինայի հետ։

--00—ԱՊ