Հասել ենք փողոցում հաչող շան մակարդակին, մեզ այլևս լսող չկա, գործոն չենք. Արմեն Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Հասել ենք փողոցում հաչող շան մակարդակին, մեզ այլևս լսող չկա, գործոն չենք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը։

Խաչատրյանի համոզմամբ, խնդիրը Ռուսաստանի, Արևմուտքի կամ էլ մի ուրիշ կողմի մեջ չէ, խնդիրը մենք ենք, որ չենք կարողանում փոխել մեր մտածողությունը։ Խաչատրյանի կարծիքով, չի բացառվում, որ իշխանությունը նորից գնա ինչ-որ խնդիրների լուծման՝ պետությանը տանելով մի նոր արկածախնդրության։

Ըստ բանախոսի` նորից տիրապետող են արկածախնդրական, անիրատեսական տրամադրությունները, և մարդիկ համառորեն հրաժարվում են առերեսվել իրականության հետ։

--00—ԱՊ