Արցախի բնակիչներին կոչ ենք անում խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան և վառելիքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

,

Արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Այս մասին գրում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Հաշվի առնելով, որ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը Ադրբեջանի հատվածում նույնպես արգելափակված է , և Արցախը զրկված է գազից, 
Արցախի բնակիչներին կոչ ենք անում խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան և վառելիքը։

Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել թեժ գծին` 119 հեռախոսահամարով

--00--ԱՀ