Լաչինի միջանցքը պետք է ուժով բացվեր, եթե իշխանության ղեկին դավաճաններ չլինեին. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Լաչինի միջանցքը պետք է ուժով բացվեր, եթե իշխանության ղեկին դավաճաններ չլինեին: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Քաղաքագետի պնդմամբ, Բաքուն, փակելով Լաչինի միջանցքը, ուզում է ցույց տալ, որ 120 հազար արցախահայերի ճակատագիրն իր ձեռքերում է, ինքն է տնօրինում, իսկ Երևանում դավաճանական խունտա է նստած, որը հրաժարվում է Արցախից ու ոչ մի քայլ չի ձեռնարկում։

Մելիք-Շահնազարյանի կարծիքով, ճանապարհի բացման կամ էլ գազամատակարարման վերականգնման դեպքում պետք չի շատ ուրախանալ կամ էլ դա ներկայացնել որպես հաղթանակ։ Ըստ նրա՝ ժողովուրդը պետք է իմանա, թե ինչ զիջման դիմաց է ճանապարհը բացվելու, քանի որ չպետք է ինքներս մեզ խափենք։

--00—ԱՊ