Ահազանգողը տեսել էր արնոտված մարդկանց. 4 տղամարդիկ և 2 կանայք ձերբակալվել են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1619626441

Դեկտեմբերի 16-ին, ժամը 03.58-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ալեք Մանուկյան փողոցի ակումբից աղմուկի ձայներ լսելով՝ մոտեցել է ու տեսել արնոտված մարդկանց: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքից։

Ահազանգով մեկնած ոստիկանները նշված վայրում նկատել են մի խումբ մարդկանց, որոնք վիճաբանում, հայհոյում և փոխադարձ հարվածներ էին հասցնում միմյանց: Չորս տղամարդիկ և երկու կանայք, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մարաշի բաժանմունք:

Պարզվել է նրանց ինքնությունը. տղամարդիկ՝ Երևան քաղաքի, կանանցից մեկը՝ Կոտայքի մարզի Արզական գյուղի, մյուսը՝ Արմավիր քաղաքի բնակիչ էին:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ