Արցախի բլոկադայի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը մեծ գլխացավանք է դառնում Ադրբեջանի համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

շ

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Արցախի բլոկադայի հետևանքով այնտեղ ստեղծված հումանիտար ճգնաժամը, որը կարող է նաև աղետի վերածվել, հետզհետե մեծ գլխացավանք է դառնում Ադրբեջանի համար։ Եթե հետևում եք թշնամու մամուլի հրապարակումներին, ապա վստահ եմ՝ տեսնում եք, որ ամեն կերպ ջանում են ապացուցել, թե ճանապարհը ոչ թե իրենք են փակել, այլ ռուս խաղաղապահները և որ իրենք իբր չեն խոչընդոտում հումանիտար բեռների տեղափոխմանը Արցախ։ Ադրբեջանական այս սուտը պետք է հերքվի։

Երեկ ես արդեն գրել եմ Արցախում և Հայաստանում իրականացվող ակցիաների ու ֆլեշմոբերի կարևորության մասին։ Սա պետք է շարունակվի։ Հատկապես Արցախից շատ կադրեր են պետք։ Այնտեղ ստեղծված խնդիրները պետք է առավելագույնս շատ և ազդեցիկ կերպով ներկայացվեն աշխարհին։ Թշնամին չպետք է կարողանա թաքցնել իր անմարդկային դեմքը։ Այս ուղղությամբ մեծ աշխատանք պետք է տարվի։ Սա թշնամու թույլ կողմն է։»։

--00—ԱՊ