Բաքվում գործող Anglo Asian-ը պահանջել է վերականգնել «իրավունքները» Դրմբոնի,Կաշենի հանքերի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

.

Ադրբեջանում ոսկու, արծաթի և այլ մետաղների արդյունահանմամբ զբաղվող Բրիտանական Anglo Asian Mining Plc ընկերությունը նամակ է ուղարկել մի շարք միջազգային կազմակերպությունների և կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաներին, ներառյալ՝ ՄԱԿ-ը, ԱՄՆ պետքարտուղարությունը, Միացյալ Թագավորության ԱԳՆ-ն և Եվրոպական միությունը՝ կապված ընկերության գործունեության և հանքարդյունաբերության իրավունքների հետ, որոնք, ըստ ընկերության, շահագործվում է ուրիշների կողմից:

Ընկերությունը դիմել է այս կառույցներին՝ խնդրելով աջակցություն ցուցաբերել՝ վերականգնելու իրենց «օրինական իրավունքները» և ապահովելու իրենց աշխատակիցների անվտանգ մուտքը դեպի Արցախի Դրմբոնի, Կաշենի հանքեր և հարակից տարածքներ։

Ընկերությունը հայտարարել է, որ հանքավայրերը գտնվում են Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, սակայն, ըստ Anglo Asian Mining PLC-ի, հայկական ընկերությունների կողմից «ապօրինի» արդյունահանումներն իրականացվել և շարունակվում են այդ տարածքներում։

--00--ԱՀ