Հանուն մեր արժեքների, որոնց համար պաշտպանում ենք Ուկրաինային, մենք պետք է փրկենք հայերին. Բուայե

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

նկար

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն Ֆրանսիայի նախագահին կոչ է արել միջամտել Հայաստանից ու աշխարհից կտրված Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված իրավիճակին։ Այդ մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում:

«Բախվելով Արցախում տիրող դրամատիկ իրավիճակին և մեր հայ դաշնակիցներին սպառնացող վտանգին՝ ևս մեկ անգամ խնդրում եմ երկրի ղեկավարին միջամտել։

Հանուն մեր արժեքների, որոնց համար մենք պաշտպանում ենք Ուկրաինային, մենք պետք է փրկենք հայերին»,- գրել է սենատորը։

--00—ԼՄ