Ընդդիմադիր շուրջ 2 տասնյակ քաղաքական ուժեր քննարկել են ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1db98b2e-ce23-480b-b24d-d04e5afd5ba9.jpg

Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ  Ս. Վրացյան կենտրոնում տեղի ունեցավ ընդդիմադիր քաղաքական ուժերի խորհրդակցություն:

Օրակարգում Հայաստանի և Արցախի հանրապետություններում ստեղծված անվտանգային իրավիճակն էր, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու և Արցախի բլոկադայի հետևանքով ստեղծված հումանիտար և գոյաբանական սպառնալիքների   դիմագրավումը:

Խորհրդակցության մասնակից շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժերն իրենց գնահատականներում միակամ էին. ստեղծված իրավիճակը իշխանությունների վարած արտաքին և ներքին ապազգային քաղաքականության հետևանքն է, և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացմամբ, համազգային համախմբման և ազգային -պետական արժեհամակարգով առաջնորդվող քաղաքական ղեկավարությամբ է հնարավոր կանխել Ադրբեջանի ցեղասպանական նկրտումները:  

Հանդիպում-խորհրդակցությունները շարունակվելու են՝ առանցքում ունենալով միասնական քայլերի ձևավորման հանձնառություն:

--00—ԶՀ