Մեզ երգի թատրոն պե՞տք է, թե՞՝ ոչ․ ՊՈԱԿ-ի մասին օրենքը խանգարում է հարստանալ․ Ղարիբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Կառավարության նիստից հետո լրագրողները զրուցել են մշակույթի փոխնախարար, նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հետ: Նա խոսել է մշակութային կառույցների միավորման, ՊՈԱԿ-ների օպտիմալացման նախագծի մասին: Ասել է, որ առաջնորդվել են օպտիմալացման մասին կառավարության հանձնարարականով, և այն, ինչ հայտնվել է լրատվամիջոցների տրամադրության տակ, եղել է աշխատանքային փաստաթուղթ: Խոսելով Երգի պետական թատրոնի լուծարման մասին՝ ասել է.

«Նախագծում գրված չէ, որ լուծարում ենք, ժողովո՛ւրդ, և գնում ենք տուն: Այնտեղ  բավականին շատ առաջարկներ են արված»,- ասել է ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը: