Միրզոյանը պետք է գնար ու բանակցեր Բայրամովի հետ, այլ ոչ թե խուսափեր. նոր պատերազմ է սպասվում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Միրզոյանը պետք է գնար ու բանակցեր Բայրամովի հետ, այլ ոչ թե խուսափեր. նոր պատերազմ է սպասվում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։ Ղազարյանը ստեղծված իրավիճակը համեմատեց 44-օրյա պատերազմից առաջ ձևավորված իրադրության հետ։

Ըստ նրա` իշխանությունները նորից տապալում են բանակցությունները և, պատերևազմի հոտ է գալիս այդ ամեն ինչից։ Ղազարյանի պնդմամբ, Ադրբեջանը Հայաստանի իշխանությունների միջոցով փորձում է չեզոքացնել ռուս խաղաղապահներին և, փաստացի, իր մասնակցությունն ունի Լաչինի միջանցքի փակման գործում։

--00—ԶՀ