Բաքվի բռնապետը հերթական անգամ բարբաջել է, իբր թե ՀՀ-ն Արևմտյան Ադրբեջան է. Վարդան Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

c

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Բաքվի բռնապետը Հայաստանից սերող մի խումբ իբր «մտավորական» ադրբեջանցիների հետ հանդիպմանը հերթական բարբարջանքներն է հնչեցրել, թե Հայաստանը իբր «Արևմտյան Ադրբեջան» է, և դրա մասին «վկայում են» բազմաթիվ իբրև թե փաստեր։

Հայաստանի գրեթե ամեն թիզ հողում մեր փառապանծ նախնիները թողել են մեր երկրի հայկական քաղաքակրթական անձնագրերը՝ հազարամյակներով կերտելով յուրատեսակ և հենց հայկական մշակութային միջավայր։ Այս լուսանկարում իմ կողքի թփուտներով ու ծառերով սքողված միջնադարյան եկեղեցու նույնիսկ մասունքները խոսում են այն մասին, որ այս հողը թե՛ սրբազան է, թե՛ հայկական, և բարբարոսների՝ դրա նույնիսկ մեկ թիզին «հավակնելը» անպատկառություն է, որը պետք է պատժվի»:

 --00—ԱՊ