Սյունիքի մարզպետը Գորիսում մասնակցել է սուբվենցիոն ծրագրերով կառուցված օբյեկտների բացմանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

․

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեկտեմբերի 25-ին Գորիսում համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ մասնակցել է պետություն-համայնք համաներդրմամբ իրականացված (2021 թ․սկսված) երկու սուբվենցիոն ծրագրի արդյունքում կառուցված օբյեկտների բացման արարողությանը։

Գորիսից դեպի Ակներ բնակավայր տանող մոտեցման երկրորդ գլխավոր ճանապարհի հիմնանորոգում․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 225 մլն 239 հազ դրամ, որից ՀՀ պետբյուջեի մասնաբաժինը՝ 101 մլն 398 հազ դրամ, համայնքինը՝ 123 մլն 931 հազար դրամ։

Մաշտոցի փողոցի 230 մ հատվածի և Դիտակետի ճեմուղու 450 մ հատվածի ասֆալտապատում․ ընդհանուր արժեքը՝ 85 451 000 դրամ, որից պետբյուջեի ներդրումը՝ 38 մլն 453 հազար դրամ, համայնքինը՝ 46 մլն 998 հազար դրամ։

Գորիսում երեկ տարբեր դոնորների ու համայնքապետարանի ներդրման շնորհիվ բացվել են նաև խաղահրապարակ ու Վերիշենի հիմնանորոգված մանկապարտեզը։

--00--ԱՀ