Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը կայծակնային շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

նկար

Հայաստանը ներկայացող գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 3-րդն է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում, գրում է «Արմենպրես»-ը։

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտված կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայկ Մարտիրոսյանը 21 հնարավորից հավաքելով 15 միավոր՝ կիսեց 2-3-րդ տեղերը Հիկարու Նակամուրայի հետ, սակայն լրացուցիչ միավորներով գրավեց երրորդ տեղը:

Առաջին տեղում աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն է, ով հավաքեց 16 միավոր:

Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը վերջին տուրում գերազանցեց ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանային:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Զավեն Անդրիասյանը 32-րդն է, Տիգրան Պետրոսյանը`33-րդը, Շանթ Սարգսյանը` 38-րդը:

Կանանց պայքարում լավագույն արդյունքը գրանցեց Էլինա Դանիելյանը, որը 14-րդն է:

--00—ԼՄ