Շիրակի մարզում 2023֊ի հունվարի 1-ի գիշերը ծնվել է 6 տղա, 2 աղջիկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

նորածին

Շիրակի մարզում 2023֊ի հունվարի մեկի գիշերը լույս աշխարհ է եկել 8 երեխա` 6 տղա, 2 աղջիկ, ծնունդներից մեկը զույգ է եղել։ Դեկտեմբերի 31֊ին Շիրակում 2 աղջիկ է ծնվել։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

Ըստ աղբյուրի՝ 2022 թվականին Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բժշկական հաստատություններում ծնվել է 2796 երեխա` 1503 տղա, 1293 աղջիկ, ծնունդներից 29֊ը զույգ է եղել, 2֊ը` եռյակ։

--00—ԼՄ