Ւսրայելում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց և բողոքի ցույցեր են անցկացրել նոր կառավարության դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

Capture

Իսրայելի նոր կառավարության դեմ հանդես եկող հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են կազմակերպել Թել Ավիվում։ Պատճառը այդ երկրի արդարադատության նախարար Յարիվ Լևինի կողմից ներկայացված իրավական բարեփոխումներն են, գրում է Times of Israel-ը։

Ըստ թերթի՝ Լևինի նախաձեռնությունը թույլ կտա սահմանափակել Գերագույն դատարանի լիազորությունները՝ օրենքներն ու կառավարության որոշումները արգելափակելու հարցում։ Բացի այդ, բարեփոխման իրականացումը կառավարությանը կտա վերահսկողություն դատավորների ընտրության հարցում։

Հազարավոր մարդիկ շաբաթ երեկոյան դուրս են եկել փողոց՝ ընդդեմ նոր կառավարության այն բանից հետո, երբ այս շաբաթվա սկզբին արդարադատության նախարար Յարիվ Լևինը ներկայացրել է Իսրայելի դատական համակարգը վերակազմավորելու ծրագրերը:

--00—ՅՄ