Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

Screenshot 2023-01-09 181855

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին Ներքին գործերի նախարար նշանակելու մասին հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Վահե ՂԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել ներքին գործերի նախարար»,-ասված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ Վահե Ղազարյանը զբաղեցնում էր ՀՀ ոստիկանապետի պաշտոնը։

--00—ՅՄ