Ֆրանսիայում ի աջակցություն Արցախի ցույց կանցկացվի․ Վալերի Բուայե

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

․

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն թվիթերում արված գրառմամբ տեղեկացնում է, որ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 18։30-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց ի աջակցություն Արցախի ցույց են  նախաձեռնել։

«Հայերը, մասնավորապես՝ 120 հազար արցախահայերը, որոնք  Ադրբեջանի դաժան շրջափակման զոհն են, ապավինում են մեր աջակցությանը։ Ուստի, եկեք ցույց անենք երեքշաբթի՝ հունվարի 10-ին, ժամը 18:30-ին,  Ազգային ժողովի շենքի դիմաց»,- գրել է Բուայեն։ 
 

--00--ԱՀ