Մենդեշը մի քանի անգամ «Ռեալ»-ին առաջարկել է պայմանագիր կնքել Ռոնալդուի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

skysports-ronaldo-al-nassr_6013092-750x375

Գործակալ Ժորժե Մենդեշն ամռանը փորձել է կազմակերպել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

Անցած ամառ Մենդեշը մի քանի անգամ կապ է հաստատել իսպանական ակումբի հետ և առաջարկել է պայմանագիր կնքել 37-ամյա հարձակվողի հետ, սակայն մադրիդյան ակումբն այդպես էլ առաջարկ չի արել նրա տեղափոխության շուրջ, հայտնում է The Athletic-ը:

Այլ թոփ-ակումբները հրաժարվել են Ռոնալդուի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունից, չնայած նրանց ՄՅՈՒ-ն պատրաստ է եղել իր վրա վերցնել հարձակվողի աշխատավարձի մեծ մասի վճարումը:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի վերջին Ռոնալդուն պայմանագիր է կնքել «Ալ-Նասրի» հետ:

--00—ՅՄ