Սերժ Սարգսյանը հետևել է Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի շախմատիստների խաղին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

Screenshot 2023-01-11 193559

Այսօր Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և  Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Տարոն Մարգարյանը այցելեցին Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 13-րդ հուշամրցաշարի ընթացքին:

Նախագահը շրջել է տարիքային խմբերով անցկացվող շվեյցարական մրցաշարի դահլիճում, որտեղ մասնակցում են շուրջ 500 շախմատիստներ՝ Երևանից և մարզերից, ինչպես նաև այցելել շրջանային մրցաշարի դահլիճ, որտեղ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի  շախմատիստները պայքարում են միջազգային վարպետի կամ գրոսմայստերի նորմաների համար:

--00—ՅՄ