Արցախից ՀՀ տեղափոխված բոլոր պացիենտները մասնագիտացված ԲԿ-ներում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

գգ

Բոլոր պացիենտները, որոնք Արցախի շրջափակման ժամանակ Կարմիր Խաչի օգնությամբ տեղափոխվել են Հայաստանի նեղ մասնագիտացված բժշկական կենտրոններ, ստանում են իրենց անհրաժեշտ և ցուցված բուժօգնությունը։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 28 բուժառու։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ