«Քայլեր ձեռնարկեք»․ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները Ադրբեջանի դեսպանատան մոտ ցույց են կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

325779741_1235353220392222_2992162206438855604_n

ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ ցույց են կազմակերպել՝ Լաչինի միջանցքը բացելու կոչերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցույցի վերաբերյալ լուսանկար է հրապարակել Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն՝ «ֆեյսբուք»-ի իր Էջում:

Բողոքի ցույցի մասնակիցների ձեռքին եղել են պաստառներ՝ «Ադրբեջանը 30 հազար երեխայի պատանդ է պահում», «Քայլեր ձեռնարկեք», «Դադարեցրեք Արցախի շրջափակումը», «Պատժել ցեղասպան Ադրբեջանին» գրություններով:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

--00—ՅՄ