Հայաստանը պատրաստ է Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա կնքել խաղաղության պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

Ադրբեջանի նախագահի հայտարարությունները պրովոկացիոն բնույթ ունեն, դրանք էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն։ Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքերով, միջազգային հանրության ընկալումը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի նկատմամբ մեծանում է․ «Մարդկանց համար ակնհայտ է դառնում, որ և՛ Լաչինի միջանցքի մասով և՛ այդ հայտարարություններն ուղիղ խախտում են Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները»։

Փաշինյանը նշեց, որ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա պատրաստ են գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը Ադրբեջանի հետ, իսկ Ալիևի  հայտարարությունները հակասում են ձեռքբերված պայմանավորվածություններին։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ