Թուրքիան մեծացնում է ազդեցությունը Ադրբեջանում, Ալիևի համար դիմադրելը շատ բարդ է դառնում. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

Թուրքիան մեծացնում է ազդեցությունը Ադրբեջանում, Ալիևի համար դիմադրելը շատ բարդ է դառնում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը։

Տոնոյանի համոզմամբ, Ադրբեջանի նախագահ Ալիևը թյուրքականության գաղափարախոսության կրողն է և հենց դա է պատճառը, որ Անկարայի ազդեցությունը անընդհատ մեծանում է։ Փորձագետի պնդմամբ, դրանով Ալիևը փորձում է չեզոքացնել նաև իր քաղաքական հակառակորդներին։

Իրանագետը խոսեց նաև Ադրբեջանի արտաքին քաղաքականության և տարածաշրջանային դիրքավորման մասին։ Նրա կարծիքով, ներկայումս այդ պետությունը կարողանում է դիրքավորվել որպես անկախ ու մանևրել Ռուսաստանի և Թուրքիայի միջև, բայց դա ժամանակավոր է և երկար տևել չի կարող։

--00—ԱՊ