Զորամասի հրդեհի հետևանքով զոհված Մուշեղ Համբարչյանը Դաշտավան գյուղից էր, Սերգեյ Կևորկովը՝ Դարբնիկից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

MyCollages

Խորը ցավով տեղեկացանք ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների և երեք վիրավորների մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։

«Դժբախտ պատահարի պատճառով զոհվել  են Մասիս համայնքի Դաշտավան գյուղի բնակիչ Մուշեղ Համբարչյանը և Դարբնիկ գյուղի բնակիչ Սերգեյ Կևորկովը։

Ցավակցում եմ Մ. Համբարչյանի և Ս. Կևորկովի ընտանիքի անդամներին, հարազատներին։ Ուժ ու տոկունություն Ձեզ։

Վշտակցում եմ նաև բոլոր զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին։

Շուտափույթ ապաքինում վիրավորներին։

Փառք ու խոնարհում»:

--00—ՅՄ