Սուրեն Պապիկյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

photo_2023-01-23_14-25-22

Հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին տեղեկանում ենք նախարարությունից։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

եգեգեգվդ

Տոյվո Կլաարը իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։

ոֆոեռֆո

Զրուցակիցները հույս են հայտնել, որ ԵՄ արտգործնախարարների կոմիտեի նիստին որոշում կկայացվի ՀՀ տարածքում ԵՄ քաղաքացիական դիտորդական նոր առաքելություն իրականացնելու վերաբերյալ։

--00—ՅՄ