Փաշինյանը մեղքը գցում է սպաների վրա՝ բենզինը սխալ եք օգտագործել, հրդեհվել եք, ես մեղավոր չեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

Հակասական տեղեկություններ են հնչում, թե երբվանից են մեր զինվորներն ապրում այդ հյուղակներում, գիտեմ, որ 2020-ից հետո են ապրում, իմ աչքով եմ տեսել դա: Փաշինյանն ասում էր՝ լավ կահավորված առաջնագիծն այն է, որ դուք չեք տեսնում, փաստորեն, առաջնագիծն այնքան աննկատ ու լավ էր կահավորված, որ ադրբեջանցիները 2021-ի մայիսին ներխուժեցին և այնքան առաջ եկան, որ Գեղարքունիքում հովիվները նրանց դիմավորեցին, սա՞ էր ձեր նոր կահավորած առաջնագիծը, երբ զինծառայողները տարրական պայմաններից զրկված են: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

«Ինչպես ենք զինծառայողներից անվտանգություն ակնկալում, երբ տարրական կենցաղային պայմաններ ապահովված չեն, շատ հյուղակներում անգամ զուգարանի խնդիր կա և հակահրդեհային կանոններ չի պահպանվում, անգամ դուրս գալու երկրորդ ելք չկա:

Ավտոբենզինը օդից չի ընկել, այն բանակում օգտագործվում է այլ նպատակով, ինչ է՝ դա չգիտեի՞ն, այս ամենի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, նախ նա պետք է պատասխանատվություն կրի, հետո՝ Պապիկյանը »,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով հունվարի 19-ի ողբերգական դեպքի պատճառով բանակային 2-րդ կորպուսի հրամանատարական կազմի հեռացմանը՝ Թագուհի Թովմասյանը նշեց, որ հրամանատարի հեռացումը քավության նոխազի ընտրություն էր՝ հանրության զայրույթը մեղմելու համար: «Առանց քննության տվյալների և մարդու մեղքի բացահայտման աշխատանքից ազատելը մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է:

Դեպքից մեկ ժամ հետո Փաշինյանը մանրամասներ էր պատմում և ուղղորդում նախաքննական մարմիններին՝ բացառելով այլ վարկածներ, նա մեղադրում է սպաներին, որ բենզինը սխալ եք օգտագործել, հրդեհվել եք, ես մեղավոր չեմ»,- ավելացրեց նա: Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ