Ես բազմիցս եղել եմ Հայաստանում, այնտեղ հարազատներ ունեմ․ Խաչանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

Khachanov-750x375

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է Հայաստան իր այցի և իր տպավորությունների մասին։ Այս մասին հայտնում է Armsport-ը։

«Ես բազմիցս եղել եմ Հայաստանում, այնտեղ հարազատներ ունեմ։ Ես պարզապես չեմ այցելել Հայաստան կրտսեր տարիքում՝ զբաղված գրաֆիկի պատճառով: Չհաջողվեց գտնել ժամանակ: Բայց 2021 թվականին մենք որոշեցինք փոխել արձակուրդի մեր ծրագրերը՝ կնոջս և որդուս հետ միասին։

Գնացինք 10 կամ 12 օրով, այցելեցինք ոչ միայն Երևանը, այլ ընդհանրապես շրջեցինք ամբողջ երկրով, տեսանք տեսարժան վայրեր, այցելեցինք տարբեր վանքեր։ Ավելի լավ ճանաչեցի երկիրը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ