Մինչև հունվարի 29-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

տռռեգտեռգ

Երևանում հունվարի 25-ի  ցերեկը, հունվարի 26-ին, 27-ին, 28-ի գիշերը, 30-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում են տեղումներ: Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մարզերում հունվարի 25-ի ցերեկը, հունվարի 26-ին, 27-ին, 28-ի գիշերը, 30-ին կլինի առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ի ցերեկը, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, հունվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ:  

Օդի ջերմաստիճանը հունվարի 26-29-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կբարձրանա 8-10 աստիճանով:

--00—ԼՄ