Շուրջ 200 դատապարտյալ ստացել է հավաստագրեր և վկայագրեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

նկար

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրի շրջանակում կազմակերպված դասերին մասնակցության համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան», «Արմավիր», «Նուբարաշեն» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող 50 դատապարտյալ 2023 թվականի տարեսկզբից ստացել է հավաստագրեր, իսկ 2 դատապարտյալ` վկայագիր՝ 2022 թվականի դասընթացներին մասնակցելու համար: Այս մասին տեղեկացնում են ՔԿ ծառայությունից։ Վերոնշյալ քրեակատարողական հիմնարկներում սույն ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի փետրվարի 23-ից և ավարտվել դեկտեմբերի 23-ին:

Ընդհանուր առմամբ այս ժամանակահատվածում դասընթացներին մասնակցած 111 ազատազրկված անձ ստացել է հավաստագրեր, 11-ը` վկայագիր:

«Իրավախախտում կատարած անձանց 2022 թվականի գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրում ներառվել և իրականացվել է 7 դասընթաց՝ «Օտար լեզու (անգլերեն, ռուսերեն), «Համակարգչային հմտություններ», «Ընտանեկան բռնության կանխարգելում (հույզերի կառավարում)», «Էթիկա և հաղորդակցություն», «Դեկորատիվ կիրառական արվեստ», «Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ», «Արհեստագործական հմտություններ (վարսավիրական հմտություններ, կարի հիմունքներ, կահույքաշինության հիմունքներ)»:

--00—ԼՄ