Բաքուն պահանջում է շտապ փակել Հայաստանի ատոմակայանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

Metsamor_aerien

Բաքուն պահանջում է շտապ փակել Հայաստանի ատոմակայան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մեծամորի ատոմակայանի գործունեությունը պետք է շտապ դադարեցնել, որպեսզի հնարավոր լինի խուսափել այնպիսի աղետներից, ինչպիսին Չերնոբիլն ու Ֆուկուսիման էին, իսկ նրա ռադիոակտիվ թափոնները պետք է վերցնել միջազգային խիստ հսկողության ներքո, հայտարարել է Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան։

--00—ՅՄ