Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիպել է հայամետ գործիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

ֆֆ

Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս, ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայր Դենիս Ջորկաեֆը «Ֆեյսբուքի» իր էջով տեղեկացրել է, որ մի շարք հայամետ գործիչների մասնակցությամբ հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

«Հայերի ողբերգության հանդեպ անտարբերությամբ պայմանավորված, որին ադրբեջանցիները սպառնում են էթնիկ զտումներով, երեկ Ելիսեյան պալատում տեղի է ունեցել հանդիպում նախագահ Էմանուել Մակրոնի և հայամետ գործիչների միջև (Յուրի Ջորկաեֆ, Ժան-Քրիստոֆ Բյուսոն, Սիլվեն Տեսսոն, Պասկալ Բրուքներ, Օլիվյե Վեբ, Ստեֆան Հասբանյան)»,- այս մասին ասվում է նրա գրառման մեջ։

Այս մասին տեղեկացնում է Արցախպրեսը։

--00—ԱՊ