Ադրբեջանն իրական վտանգներ է տեսնում աճող միջազգային ճնշումից․ Տաթև Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

տաթև

Իշխանական նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը գրառում է արել․

«Բաքվում ՄԱԿ-ի Հիմնադրամի գրասենյակի ղեկավարին հրավիրել են Ալիևի աշխատակազմ և տեղեկացրել, որ «Ադրբեջանը ՄԱԿ-ի ոչ մի դեր չի տեսնում այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ, և թույլ չի տա ՄԱԿ-ի առաքելության ուղղումը ինքնիշխան տարածքներ կամ տարբեր կազմակերպությունների գործունեությունը մարդասիրական օգնության անվան տակ»: 

Բաքվի այս նյարդային արձագանքը գալիս է փաստելու, որ Ադրբեջանը իրական վտանգներ է տեսնում աճող միջազգային ճնշումից: Բաքվում գիտակցում են, որ որքան երկարում է շրջափակումը, այնքան մեծանալու է միջազգային ուշադրությունը: Միջազգային մարդասիրական օգնության տրամադրումը ՄԱԿ-ի կամ այլ կառույցների կողմից շատ կարևոր է Արցախը հումանիտար աղետից փրկելու համար:

Հույս ունեմ՝ մեր աշխատանքն այդ ուղղությամբ կշարունակվի»:

--00—ԼՄ