Մուշավացիների հետ խոսել ենք թաղամասի՝ տարիներ շարունակ կուտակված խնդիրներից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

նկար

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գրում է․ 

«Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասում հանդիպեցի մեր քաղաքացիներին: Խոսել ենք թաղամասի՝ տարիներ շարունակ կուտակված խնդիրներից (կոյուղի, տրանսպորտ, թափառող շներ, ճանապարհներ), որոնց լուծման ուղղությամբ արդեն իսկ ընթանում են կամ նախատեսվում են աշխատանքներ:

Շնորհակալ եմ մուշավանցիներին ուղիղ և անմիջական շփման համար: Հետևողական ենք լինելու բոլոր աշխատանքների` ժամանակին և պատշաճ կատարման ուղղությամբ»:

--00—ԼՄ