Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվային ֆոնդը համալրվել է ևս մեկ արժեքավոր վավերագրով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

9e474e0d-41e1-45a2-8348-12c4cde584a5.jpg

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվային ֆոնդը համալրվել է ևս մեկ արժեքավոր վավերագրով, տեղեկացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Ազնվափայլ Շուշան Դուրյանը (Ֆրանսիա) Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին ընծայաբերել է մի բազմակնիք փաստաթուղթ՝ նվիրված երջանկահիշատակ Տ.Տ. Մկրտիչ Ա. Խրիմյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի մինչ Հայրապետություն ծառայագործությանը:

Վավերագիրը  Տարոն աշխարհի ազգայինների գրությունն է՝ ուղղված Կ. Պոլսի Հայոց Սրբազան պատրիարքին և Ազգային կրոնական ու քաղաքական ժողովի անդամներին, 1866 թ., մայիս 7, Մուշ (բնագիր, թուղթ, մեծադիր մեկ թերթ):

Հայոց Հայրապետի օրհնությամբ պատմական վավերագիրը մշտապես կպահվի Սբ Էջմիածնի Արխիվում:

--00—ԶՀ