Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը երգել են շրջափակման պատճառով Երևանում մնացած երեխաների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

Screenshot 2023-01-25 183819

Երգչուհի Սոնա Ռուբենյանն ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել Երևանում մնացած արցախցի պատանիների մասնակցությամբ։

Հրապարակված կադրերում Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը երաժիշտների հետ հանդիպել են պատանիներին, որտեղ երգել են և ժամանակ անցկացրել։

«Արցախի տաղանդավորներն են: Բլոկադայի պատճառով մնացել են Երեւանում: Հաստատ շուտով կգնան տուն: Բայց մինչ այդ, թող ամեն վայրկյան զգան, որ էստեղ էլ են տանը...»,-գրել է Ռուբենյանը։

--00—ՅՄ